Քրքում ՝ ոչ միայն համեմունք: Հատկությունները:

Քրքում
Քրքում
ամենաօգտակար համեմունքներից մեկն է: Ունի արտահայտված հակաբորբոքային, հակաօքսիդանտ և երիտասարդացնող հատկություններ: Քրքում համեմունքի օգտակար հատկությունները պայմանավորող հիմնական բաղադրիչը կուրկումինն է:
Խորհուրդ է տրվում ամեն առավոտ օգտագործել քրքումի ջուր: Գոլ ջրին պետք է ավելացնել քրքումի փոշի և խառնել, որպեսզի այն ամբողջությամբ լուծվի:
Ինչու՞ օգտագործել քրքում .
  • Մեղմացնում է հոդացավերը: Երբեմն քրքումը համեմատում են դիկլոֆենակի հետ, որն ունի արտահայտված ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն:
  • Կարագավորում է «շաքարի» քանակը: Քրքումի օգտագործումը, 2-րդ տիպի դիաբետի դեպքում, նպաստում է արյան մեջ գլյուկոզի (շաքար) կարգավորմանը:
  • Ունի հակաբորբոքային ազդեցություն: Քրքումը բարերար ազդեցություն ունի բորբոքային հիվանդությունների ժամանակ:
  • Կարգավորում է մարսողությունը: Քրքումն ունի լեղամուղ հատկություն և դրա շնորհիվ կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, հատկապես ճարպոտ սնունդ օգտագործելու դեպքում:
  • Ունի լյարդապաշտպան հատկություն: Քրքումը նպաստում է հեպատոցիտների վերականգնմանը:
  • Բարելավում է ուղեղի աշխատանքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումը խթանում է հատուկ հորմոնի (գլխուղեղի նեյրոտրոֆիկ գործոն) արտադրությունը: Այդ հորմոնը հանդիսանում է ուղեղի ֆունկցիաները բարելավող միջոց և պաշտպանում է ուղեղը վաղաժամ ծերացումից (Ալցհեյմերի հիվանդություն, ծերունական թուլամտություն և այլն):
  • «Երիտասարդացնում» է օրգանիզմը: Քրքումն ունի հակաօքսիդանտ հատկություններ և կանխարգելում է օրգանիզմի վաղաժամ ծերացումը:
  • «Հիմնայնացնում» է օրգանիզմը: Քրքումը հիմնային համեմունք է: Քրքումն օրգանիզմի ներքին միջավայրը շեղում է դեպի հիմնային, որը կանխարգելում է նորագոյացությունների առաջացումը:
  • Կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները: Քրքումը կանխարգելում է թրոմբի առաջացումը: