Վիտամին D-ն, ի տարբերություն այլ վիտամինների, օրգանիզմում գործում է հորմոններին բնորոշ մեխանիզմով: Այն կարգավորում է տարբեր կարևոր ֆունկցիաներ: Այս վիտամինը սինթեզվում է օրգանիզմում` խոլեսթերոլից, մաշկում, արևի լույսի ազդեցությամբ: Բացի այդ շատ չնչին քանակով կարող է ստացվել սննդի միջոցով: Աշխարհում շուրջ 1 միլարդ մարդ տառապում է D վիտամինի անբավարարությամբ:
Վիտամին D-ի անբավարարության 6 հիմնական նշաններն են.
1. Թուլություն կամ հաճախակի հիվանդացություն
Վիտամին D-ի կարևոր ֆունկցիաներից է իմունային համակարգի ակտիվացումը և օրգանիզմի պաշտպանիչ համակարգերի կարգավորումը: Այն անմիջապես խթանում է իմունային բջիջներին և նպաստում է տարբեր հարուցիչների դեմ արդյունավետ պայքարին: Եթե հաճախակի հիվանդանում եք, ապա ժամանակն է ստուգել D վիտամինի քանակը:
2. Դյուրհոգնելիություն
Դյուրհոգնելիությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ, որոնցից է վիտամին D-ի անբավարարությունը: Մարդիկ հաճախ դյուրհոգնելիությունը և թուլության զգացումն անտեսում են: Այդ վիճակը կապում են որևէ աշխատանքի կամ ծանրաբեռնվածության հետ: Մշտապես հոգնած լինելու զգացումն ազդում է աշխատունակության, կյանքի որակի վրա: Եթե զգում եք աշխտունակության անկում, դյուրհոգնելիություն և հաճախակի հոգնածություն, ապա ժամանակն է ստուգել D վիտամինի քանակը:
Վիտամին D-ն նպաստում է կալցիումի և ֆոսֆորի յուրացմանը, այդպիսով մեծ ազդեցություն թողնելով ոսկրային հյուսվածքի վրա: Անբավարարության ժամանակ ոսկրային հյուսվածքը կորցնում է ամրությունը: 40 տարեկանից մեծ կանայք ռիսկի խմբում են: Դաշտանադադարիառաջին նշաններից սկսած, երբ օրգանիզմում ընկնում է էստրոգենների մակարդակը, մեծանում է օստեոպորոզի զարգացման վտանգը: Եթե ունենում եք մեջքի քրոնիկական ցավեր, ոսկրային ցավեր, ապա ժամանակն է ստուգել D վիտամինի քանակը:
4. Մկանային ցավեր
Մկանային ցավերի առաջացման պատճառները տարբեր են և հաճախ դժվար է ախտորոշվում: Համաձայն հետազոտությունների՝ քրոնիական մկանացավով մարդկանց շուրջ 70%-ի մոտ հայտնաբերվել է այս վիտամինի անբավարարություն: Ընդ որում վիտամին D պարունակող հավելումների օգտագործումը նպաստել է այդ ցավերի մեղմացմանը կամ վերացմանը: Եթե ունեք անորոշ ծագման մկանային ցավեր, ապա ժամանակն է ստուգել D վիտամինի քանակը:
5. Մազաթափություն
Մազաթափության պատճառները տարբեր են` սկսած քրոնիկական սթրեսից, մինչև ընդունվող սնունդ: Վիտամին D-ն ազդեցություն ունի մազարմատների և մազային ֆոլիկուլների վրա և մասնակցում է մազերի նորմալ և կանոնավոր աճին: Եթե արտահայտված, տեղային մազաթափություն ունեք, ապա ժամանակն է ստուգել D վիտամինի քանակը:
6. Դեպրեսիա
Կարող է թվալ անհավանական, սակայն ապացուցված է, որ տրամադրության խորը անկումը, դեպրեսիան կարող է կապված լինել այս վիտամինի անբավարարության հետ: Վիտամին D-ն մասնակցում է երջանկության հորմոնների արտազատմանը, անբավարարությունը բացասաբար է ազդում հոգեկան առողջության վրա: Եթե ունենում եք տրամադրության շեշտակի փոփոխություններ և առանց պատճառի կարող եք տխրել, ինքնամփոփվել, ձգտել մեկուսացման, ապա ժամանակն է ստուգել D վիտամինի քանակը:
Ամփոփում
Վիտամին D-ի անբավարարությունը շատ տարածված և միաժամանակ բավականին անտեսված առողջական վիճակ է: Քանի որ վիտամին D-ի անբավարարության դեպքում դիտվող ախտանշանները բնորոշ են նաև այլ հիվանդություններին և երբեմն ցայտուն արտահայտված չեն, այդ իսկ խատճառով այն հաճախ մնում է չախտորոշված: Նշված ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է ստուգել վիտամինի մակարդակը օրգանիզմում և դրա անբավարարության դեպքում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ օրվա ընթացքում ավելացնել արևի լույսի տակ լինելու ժամանակահատվածը, ռացիոնում ավելացնել վիտամին D պարունակող սննդամթերք (ծովամթերք, կաթնամթերք, հավկիթ և այլն), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում խարհրդակցել բժշկի հետ և ընդունել D վիտամինի պարունակող հավելումներ: