Սինուսիտներ. հարքթային խոռոչների բորբոքում:

սինուսիտ
Սինուսիտներ:
Սինուսիտներ. հարքթային խոռոչների բորբոքում:
Գանգոսկրերում կան խոռոչային տարածություններ` ծոցեր, որոնք հաղորդակցվում են քթի խոռոչի հետ: Դրանք ունեն մի շարք ֆունկցիոնալ նշանակություն՝ մեծացնում են գանգի օդակրությունը, թեթևացնում են գլխի քաշը, մեծացնում են ձայնի ռեզոնանսը, տաքացնում են ներշնչվող օդը և այլն: Այդ ծոցերը ներսից պատված են լորձաթաղանթով:
Տարբերում են հարքթային խոռոչների 4 տեսակ՝ վերծնոտային զույգ խոռոչներ (հայմորյան), ճակատային զույգ խոռոչներ(ֆրոնտալ), մաղոսյրային խորշիկներ և սեպաձև ոսկրի հաստության մեջ գտնվող կենտ խոռոչը: Պրակտիկայում առավել հաճախ են հանդիպում հայմորյան և ֆրոնտալ խոռոչների բորբոքումը (հայմորիտ, ֆրոնտիտ):
Ըստ բորբոքային պրոցեսի ընթացքի տարբերում են սուր և քրոնիկական սինուսիտներ: Սուրի դեպքում պրոցեսը տևում է չորս շաբաթից քիչ: Քրոնիկակնի դեպքում՝ առնվազն 12 շաբաթ և ավելի: Սինուսիտների` հարքթային խոռոչների բորբոքման առաջացման պատճառներն են՝
  • Վերին շնչուղիների ինֆեկցիաներ՝ վիրուսային, բակտերիալ և հազվադեպ նաև սնկային ծագման
  • Ցրտահարում
  • Ալերգիաներ
  • Տարբեր գոյացություններ քթի և հարքթային խոռոչներում (պոլիպներ)
Ախտանշանները:
Սուր և քրոնիակական սինուսիտների ախտանշանները գրեթե չեն տարբերվում միմյանցից: Առավել հաճախ հանդիպում են՝
  • Ցավ խոռոչների շրջանում: Հարքթային խոռոչները չորս զույգ են և հիմնականում տեղակայված են ակնագնդերի և քթի խոռոչի հարևանությամբ: Ցավը և ճնշման զգացողությունը կարող են տեղակայված լինել ճակատի շրջանում, քթի շուրջ, աչքերից վեր և վար, միջակնային հատվածում, վերին ծնոտի և ատամների շրջանում:
  • Քթային առատ արտադրություն: Սինուսիտների դեպքում առաջատար ախտանիշներից է քթային առատ արտադրությունը՝ թափանցիկ, դեղին և կանաչավուն երանգի: Սա խոռոչների բորբոքման հետևանք է: Բորբոքային արտադրուկը դուրս է գալիս դեպի քթի խոռոչ:
  • Դժվարաշնչություն: Բորբոքային արտադրության հետևանքով կարող է դժվարանալ քթային շնչառությունը: Փոփոխվում են համի և հոտառության զգացողությունները:
  • Գլխացավ: Հարքթային խոռոչների բորբոքումը և այտուցվածությունն առաջացնում են գլխացավեր: Բացի գլխացավերից կարող են լինել ցավեր նաև ականջներում, ատամների արմատաբներում և այլն:
  • Բկանցքի ցավ և հազ: Բորոքային պրոցեսը կարող է տարածվել նաև դեպի բկանցք, կոկորդ և ուղեկցվել չոր հազով:
  • Ջերմության բարձրացում: Խոռոչների բորբոքումը, ինչպես ցանկացած բորբոքային պրոցես օրգանիզմում, կարող է ուղեկցվել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ:
Վերոնշյալ ախտանշանների առկայությունը վկայում է հարքթային խոռոչների բորբոքման մասին: Վերին շնչուղիների վիրուսային ինֆեկցիաներից կամ հարբուխից հետո նշված այս ախտանշանների առկայությունը նույնպես խոսում են սինուսիտների մասին: Անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին` քիթ-կոկորդ-ականջաբանին:
Բուժումը
Բուժման համար առաջին հերթին կիրառում են քթային սփրեյներ, որոնք նպատակն է ընկճել բորբոքային պրոցեսը: Կիրառում են նաև հակահիստամինային (հակաալերգիկ) միջոցներ: Ահրաժեշտության դեպքում նաև հորմոններ ու հակաբիոտիկներ:
Կարևոր է
Վերին շնչուղիների սուր հիվանդության 7-րդ օրվանից հետո, եթե երեխան շարունակում է ջերմել, ունենում է գլխացավեր, գանգատվում է ականջների ցավից, քթից առատ արտադրություն է շարունակվում, ապա  պետք է անհապաղ գնալ քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ: