Պրոստատիտ
Պրոստատիտը շագանակագեղձի բորբոքումն է: Շագանակագեղձը շագանակի նման (որտեղից և ստացել է իր անունը) գեղձ է, որը գտնվում է տղամարդու միզուկի շուրջը: Այն կատարում է երկու կարևոր ֆունկցիա: Գեղձում առկա մկանային թելերի շնորհիվ կարգավորում է մեզի արտահոսքը՝ սեղմելով կամ թուլացնելով միզուկի սեղմանը (սֆինկտերը): Բուն գեղձային մասը արտադրում է հեղուկ, որը խառնվելով ամորձիներից եկող սպերմատազոիդների հետ հեղուկացնում է սերմը և խթանում սերմնաբջիջների ակտիվությունը: Շագանակագեղձում սինթեզվում են սեռական հորմոններ` տեստոստերոն, կենսաբանական ակտիվ նյութեր` պրոստագլանդիններ, այն էրեկցիայի ժամանակ միզապարկի փականի դեր է խաղում, իսկ զարգացած նյարդավորման շնորհիվ սեռական ակտի վերջում հաղորդում է օրգազմի զգացողություն:
Շագանակագեղձի բորբոքումը կարող է հանդիպել բոլոր տարիքի տղամարդկանց մոտ, սակայն ավելի հաճախ պրոստատիտ հանդիպում է մինչև 50 տարեկանների մոտ: Պրոստատիտի առաջացման պատճառները տարբեր են: Ըստ ընթացքի տարբերում են սուր և քրոնիակական պրոստատիտ :
Սուր բակտերիալ բորբոքման պատճառ են հանդիսանում մեզից դեպի շագանակագեղձ ներթափանցած բակտերիաները: Ժամանակին և ոչ ճիշտ բուժման հետևանքով սուր վիճակից պրոցեսը կարող է անցնել քրոնիկականի: Հաճախ շագանակագեղձի բորբոքման պատճառը մնում է անհայտ և հիվանդությունը ախտորոշվում է արդեն քրոնիկական բորբոքման փուլում:
Ախտանշանները
-
Ցավ կամ այրոցի զգացողություն միզելիս
-
Դժվարամիզություն, մեզը բաժին-բաժին է արտահոսում
-
Հաճախամիզություն և գիշերամիզություն
-
Անմիզապահություն
-
Պղտոր մեզ, արյան առկայություն մեզի մեջ
-
Որովայնի ստորին հատվածում դեպի մեջք ճառագող ցավի զգացում
-
Ցավեր շեքի շրջանում
-
Ցավեր առնանդամի և ամորձիների շրջանում
-
Ցավ սերմնաժայթքման ժամանակ
-
Բակտերիալ ինֆեկցիայի դեպքում հնարավոր են հարբուխանման երևույթներ
Ռիսկի գործոններ
-
Երիտասարդ կամ միջին տարիք
-
Շագանակագեղձի բորբոքում նախկինում
- Սեռավարակներ
-
Միզապարկի կամ միզուկի բորբոքում
-
Փոքր կոնքի տրավմա (հեծանիվ քշելուց կամ ձիավարելուց)
-
Միզային կաթետրի օգտագործում, շագանակագեղձի բիոպսիայի իրականացում
-
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առկայություն
Բարդություններ
-
Արյան վարակում (բակտերեմիա)
-
Մակամորձիների բորբոքում
-
Շագանակագեղձի աբսցեսի (թարախակույտ) առաջացում
-
Անպտղություն քրոնիկական պրոստատիտի դեպքում
Ի՞նչ անել տնային պայմաններում
-
Ընդունել տաք լոգանքներ, ինչը կմեղմացնի տհաճ ցավային զգացողությունները
-
Սահմանափակել կամ ընդհանրապես չօգտագործել ալկոհոլ
-
Խուսափել շագանակագեղձը ճնշող կենսակերպից՝ երկարատև նստակյաց վիճակ, հեծանիվ և այլն
-
Խմել մեծ քանակությամբ հեղուկներ (առանց կոֆեինի)