Պոլինոզ

Պոլինոզ

Ի՞նչ է պոլինոզը

Պոլինոզը . սեզոնային բնույթ կրող ալերգիկ հիվանդություն է, որը գերազանցապես ախտահարում է վերին շնչառական ուղիների և աչքերի լորձաթաղանթները: Պոլինոզի հիմնական պատճառը տարբեր բույսերի և ծառերի ծաղկափոշին է: Կախված բույսերի փոշոտման ժամանակահատվածից՝ տաբերում են պոլինոզի սրացման գարնանային, ամառային և ամառային-աշնանային  ժամանակաշրջաններ:

Պոլինոզի սիմպտոմների արտահայտվածությունը կրում է խիստ սեզոնային բնույթ, հիվանդի վիճակը անմիջապես կապված է նաև եղանակի հետ: Չոր և քամոտ եղանակի դեպքում սիմտոմներն ավելի արտահայտված են, ի տարբերություն խոնավ և անձրևոտ եղանակի:

Հիվանդության արտահայտման հիմնական նշաններն են վերին շնչառական ուղիների և աչքերի լորձաթաղանթի միաժամանակյա ախտահարումը:

Ամենահաճախ հանդիպող  սիմպտոմներն են.

ալերգիկ ռինիտը, որին բնորոշ է.

  • քթի շրջանում ուժեղ քոր,
  • կոկորդում քերոցի զգացողություն,
  • նոպայաձև փռշտոց,
  • առատ արտադրություն քթից,
  • քթի փակվածություն:

Աչքերի շրջանում բնորոշ է.

  • քորի և այրոցի զգացողությունը,
  • աչքի մեջ օտար մարմնի առկայության զագացողություն,
  • լուսավախություն,  արցունքահոսություն
  • եղջերաթաղանթի կարմրություն,
  • կոպերի այտուցվածություն:

Երբեմն կարող է դիտվել նաև մաշկի ախտահարում, ալերգիկ մաշկաբորբի տեսքով: Մաշկին բնորոշ է.

  • Ցանավորում
  • Եղնջացան
  • Ենթամաշկային այտուց

Որպես կանոն երկու աչքերն էլ ախտահարվում են:

Կարող է լինել բրոնխիալ ասթմայի երևույթներ

  • հազ,
  • շնչառության դժվարացում,
  • շնչարգելություն,
  • կրծքավանդակում խզզոցներ:

Ըստ ծանրության աստիճանի պոլինոզը լինում է թեթև, միջին և ծանր արտահայտվածության: Միջին և ծանր աստիճանի դեպքում կարող են դիտվել ինտոքսիկացիայի երևույթներ՝ թուլություն, հոգնածության զգացում, քնկոտություն, գլխացավ, ջերմության բարձրացում՝ կարող է հասնել 39 ատիճանի: Ծանր աստիճանի կամ ոչ ադեկվատ բուժման դեպքում կարող են լինել նաև հիվանդության բարդություններ երկրորդային ինֆեկցիայի միացման դեպքում՝ թարախային կոնյուկտիվիտ, հայմորիտ, բրոնխիտ, թոքաբորբ:

Ախտորոշումը դրվում է ալերգոլոգիական անամնեզի, ալերգենների մաշկային փորձի միջոցով, յուրահատուկ իմունոգլոբուլին E-ի որոշումով:

Բուժումը

  • ալերգենի հետ շփման բացառում
  • անհրաժեշտության դեպքում  հորմոնալ պրեպարատներ
  • հակահիստամինային պրեպարատներ

Հակահիստամինային շարքում հատուկ տեղ է գրավում Ֆենկարոլը: Այն արյդունավետ հակահիստամինային պրեպարատ է: Ցանավորումը և քորը նվազեցնելուց բացի նվազեցնում է նաև ռինոկոնյուկտիվիտին բնորոշ երևույթները: Ֆենկարոլը անվտանգ է, օժտված լավ «տանելիությամբ»: Նշանակվում է նաև երեխաներին՝ մինչև 3 տարեկան երեխաների համար դեղամիջոցը բացառապես պետք է օգտագործել բժշկի նշանակմամբ:

Դեղն ունի հակացուցումներ, այն օգտագործելուց առաջ, նպատակահարմար է խորհրդակցել ձեզ բուժող բժշկի հետ: