Ինչպե՞ ս չվարակվել B և C հեպատիտով

Հեպատիտները
Լյարդն ամենամեծ գեղձն է, այն մեծ դերակատարում ունի նյութափոխանակության պրոցեսներում, հատկապես անփոխարինելի է թունազերծումը կամ ինչպես ընդունված է ասել` դետոքսիկացիան: Լյարդում վերամշակում է ընդունված դեղորայքը, վնասազերծում են օրգանիզմ ներթափանցած վնասակար նյութերը, մասնակցում է մարսողությանը, նպաստում է իմուն համակարգի գործունեությանը և կատարում է մի շարք`  ավելի քանի 500 տեսակի ֆունկցիաներ: Լյարդում են պահեստավորվում տարբեր օգտակար նյութեր՝ վիտամիններ, միկրոէլեմենտներ և այլն:
Լյարդի հիվանդությունների մեծ խումբ են կազմում վիրուսային ծագման լյարդաբորբերը` հեպատիտները, որոնք ներկայումս մեծ տարածվածության պատճառով ունեն համաշխարհային համաճարակի կարգավիճակ: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ քրոնիկական վիրուսային հեպատիտ B-ով հիվանդների թիվը աշխարհում հասնում է մինչև 2.2 մլն.-ի, իսկ հեպատիտ C-ով հիվանդներինը`մինչև 3.5 մլն.:
Ըստ փոխանցման մեխանիզմի լյարդը ախտահարող վիրուսները անցնում են օրգանիզմ կամ բերանով (հիվանդ մարդու հետ շփում, սնունդ, ջուր) կամ արյունային ու սեռական ճանապարհով: Առավել տարածված հեպատիտներից հեպատիտ A և E անցնում են օրգանիզմ բերանով, իսկ հեպատիտ B, C և D արյան միջոցով կամ սեռական հարաբերության միջոցով: Կյանքի համար վտանգավոր բարդությունների պատճառ են դառնում հատկապես քրոնիկական հեպատ B և C: Սուր հիվանդության դեպքում օրգանիզմը մաքրվում է վիրուսից, իսկ քրոնիկական ընթացքի դեպքում, տարիներ շարունակ մնալով օրգանիզմում, այս վիրուսները աստիճանաբար քայքայում են լյարդը և ի վերջո դառնում լյարդի ցիռոզի, լյարդային անբավարարության և նույնիսկ լյարդի քացկեղի պատճառ:
B և C հեպատիտների փոխանցման ուղիներից են՝
  • Մորից` պտղին. հեպատիտ B-ով կամ C-ով հիվանդ մայրը հղիության և ծննդաբերության ընթացքում կարող է վարակել երեխային:
  • Դոնորից` ռեցիպիենտին. հիվանդ մարդուց վերցրած արյունը փոխներարակման ժամանակ կարող է վարակել արյուն ստացողին:
  • Սեռական զուգընկերոջից. հեպատիտ B-ով կամ C-ով հիվանդ զուգընկերը սեռական հարաբերության ժամանակ կարող է վարակել զուգընկերոջը: Հեպատիտ B-ի վարակման հավանականությունը կազմում է 5%, իսկ C-ինն անհամեմատ բարձր է`շուրջ 20%:
  • Բժշկական և էսթետիկ ինվազիվ (արյունային) միջամտությունների ճանապարհ. ախտահանման և ախտազերծման կանոների խախտմամբ միջամտութունների ժամանակ  վիրուսով «աղտոտված» գործիքը կարող է վարակել առողջ մարդուն
B և C հեպատիտների կանխարգելման միջոցներից են՝
  • Արյան փոխներարկում և բժշկական օգնություն ստանալ հուսալի բժշկական կենտրոններում:
  • Ատամնաբուժարաններում, դիմահարդարման և մատնահարդարման սրահներում, ինչպես նաև տատու սրահներում պետք է հետևողական լինել, որպեսզի գործիքները պատշաճ ախտահանված լինեն:
  • Պատահական սեռական կապերի դեպքում անպայման օգտագործել մեխանիկական պաշտպանության միջոցներ՝ պահպանակներ:
  • Չօգտագործել ուրիշ մարդկանց ատամի խոզանակը, մատնահարդարման պարագաները, ածելիները և մաշկի ու լորձաթաղանթների ամբողջականությունը վնասող այլ գործիքներ:
  • Հեպատիտ B-ի դեպքում կարելի է նաև պատվաստվել, քանի որ այս հիվանդության դեմ կա արդյունավետ պատվաստանյութ: Պատվաստման հարցը պետք է քննարկել բժշկի հետ:
Վիրուսային հեպատիտներ` B և C-ն չեն փոխանցվում համբույրի, սպասքի, սրբիչի և հագուստի միջոցով, սակայն, հիգիենայի նորմերը պահպանելով, խորհուրդ չի տրվում օգտագործել ուրիշների անձնական իրերը: