Նորածինների լոգանքի նրբությունները

Նորածինների լոգանք
Նորածինների լոգանքն առաջին անգամ ցանկալի է կազմակերպել պորտալարի չորացումից և պորտի վերքի առողջացումից հետո: Պետք է լողացնել լոգաթասի մեջ, շաբաթը` մի քանի անգամ: Որոշ ծնողներ երեխային լողացնում են ամեն օր: Իրականում շաբաթական 3 անգամյա լոգանքը միանշանակ բավարար է: Հաճախակի լոգանքները չորացնում են երեխայի մաշկը:
Սովորաբար նորածինների համար լողանալը հաճելի զբաղմունք է: Եթե տաք ջուրը հաճելի է, ուրեմն կարող եք փոքր-ինչ ավելացնել լոգանքի տևողությունը: Իսկ եթե ջուրը դուր չի գալիս երեխային և նա  լոգանքի ողջ ընթացքում լաց է լինում: Ապա փորձեք արագ լողացնել և լոգանքի տևողությունը սահմանափակել մինչև 5 րոպեն:
Նորածինների լոգանք
  • Հատկապես լողացնելիս երեխային չի կարելի թողել առանց վերահսկման:
  • Մինչև ջուր լցնելը երեխային լոգաթասի մեջ չի կարելի տեղափոխել, ջուրը լցվելիս հանկարծակի կարող է տաքանալ, սառչել կամ չափից ավելի լցվել:
  • Լոգաթասը պետք է լցնել 7-8 սմ, ջրի ջերմաստիճանը պետք է լինի  34-37 °C-ի սահմաններում: Ջերմաստիճանը պետք է չափել ջերմաչափով: Սենյակի ջեմաստիճանը նույնպես  պետք է կայուն լինի` սեզոնին համապատասխան:
  • Լոգանքի համար անհրաժեշտ պարագաները պետք է նախապես «ձեռքի տակ» դնել (օճառ, սպունգ, սրբիչ, տակդիր, հագուստ և այլն), որպեսզի լոգանքի ընթացքում չհեռանաք որևէ առարկա բերելու համար:
  • Պետք է օգտագործել մեղմ օճառներ` նախատեսված երեխաների համար: Օճառը պետք է քիչ  օգտագործել հետագայում մաշկի չորացման և տարբեր տեսակի դերմատիտների չհանգելու համար:
  • Լոգանքը պետք է սկսել երեխայի գլխից: Կարևոր է, որ լոգանքի գելը չգրգռի երեխայի աչքերը: Գլուխը լվանալուց հետո հարկավոր է սպունգով լվանալ մարմինը և մի քանի անգամ մաքուր ջրով ցայել:
  • Լոգաթասից երեխային հանելիս մի ձեռքով զգուշությամբ պետք է  բռնել գլուխը և պարանոցը, իսկ մյուս ձեռքով` ոտքերը: Պետք է չափազանց ուշադիր լինել, քանի որ երեխան թաց վիճակում կարող է դուրս պրծնել:
  • Երեխային պետք է սրբիչով փաթաթել և լավ չորացրեք:
  • Հագուստը չպետք է տարբերվի լոգանքի տանելուց առաջ հագած հագուստից: