Մեզի նորմալ երանգը հարդագույնն է: Այդ գույնը պայմանավորված է մեզում առկա գունանյութով՝ ուրոբիլինով:
Օրվա ժամերից և ընդունած հեղուկի քանակից կախված երանգը կարող է փոխվել: Առավոտյան մեզն ավելի մուգ է: Գիշերվա ընթացքում այն խտանում է: Օրվա ընթացքում երանգն ավելի բաց է լինում: Այն նոսրանում է ընդունվող հեղուկների պատճառվով:
Գույնի մգացում կարող է լինել ջրազրկման հետևանքով, նաև` տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների դեպքում: Մեզի գույնի մգացում նկատվում է թվարկվող հիվանդությունների ժամանակ:
Ջրազրկման դեպքում, բացի գույնի մգացումից, նկատվում են նաև այլ ախտանշաններ՝ թուլություն, բերանի չորություն, փորկապություն, ծարավ, դողէրոցք: Եթե առատ հեղուկներ ընդունելուց հետո, նշված ախտանշանները էականորեն նվազում են, ապա մեծ հավանականությամբ պատճառը հենց ջրազրկումն էր: Բացի ախտաբանական վիճակներից, գույնի մգացում կարող է նկատվել արտաքին գործոնների ազդեցությամբ: Դրանց թվին են պատկանում ծանր ֆիզիկական աշխատանքը, դեղորայքի կողմնակի ազդեցությունները:
Մեզի գույնի մգացում կարող են առաջացնել հետևյալ դեղորայքի օգտագործումից հետո՝
Եթե մեզի մեջ նկատում եք արյան հետքեր կամ մգությունը չի անհետանում հեղուկներ ընդունելուց հետո, ապա անհապաղ պետք է դիմել բժշկին:
Բժիշկը կարող է նշանակել մի շարք հետազոտություններ հնարավոր հիվանդությունը հայտնաբերելու համար: Առաջնահերթ հետազոտություն է համարվում մեզի ընդհանուր և բակտերիոլոգիական քննությունները: Ընդհանուր քննությունը ցույց է տալիս մեզում առկա ախտաբանական դրսևորումները, սպիտակուցների, գլյուկոզի և այլ նյութերի առկայություն, որոնք նորմայում չեն հայտնաբերվում: Բացի այդ ընդհանուր հետազոտությամբ որոշվում է նաև մեզի տեսակարար կշիռը, արյան և լեյկոցիտների պարունակությունը (վերջինները վկայում են միզային համակարգի վնասման կամ բորբոքման մասին): Մեզի մանրէաբանական քննությամբ պարզվում է դրանում միկրոբների առկայությունը կամ բացակայությունը:
Ճշգրիտ պատասխան ստանալու համար անհրաժեշտ է հանձնել առավոտյան մեզը, քանի որ այն ավելի խիտ է և կարող է ավելի պատկերավոր տեղեկութուն տալ մեզի բաղադրության մասին: Բացի մեզի քննությունից, հիվանդության պատճառը հայտնաբերելու համար, բժիշկը նշանակում է մի շարք այլ լաբորատոր և գործիքային հետազոտություններ:
Եթե մեզի գույնի մգացումը պայմանավորված է ընդունված դեղորայքով, ապա դեղորայքի ընդունումը ընդհատել պետք չէ: Հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նրա հսկողությամբ շարունակել դեղամիջոցի ընդունումը:
Ջրազրկումից խուսափելու համար, անհրաժեշտ է օրվա ընթացքում ընդունել բավարար քանակով հեղուկ: Լավագույն տարբերակներից է հենց առավոտյան խմել մեկ բաժակ ջուր: Ցանկալի է անմիջապես արթնանալուց հետո: Իսկ օրվա ընթացքում, շարունակել հեղուկների ընդունումը: Ընդունվող հեղուկներից միայն ջուրը պետք է կազմի շուրջ 2 լիտր: Սուրճն ու թեյը նույնպես ողջունվում են` առանց շաքարի: