Մարդու պապիլոմավիրուս . (HPV, human papillomavirus) վիրուսային ինֆեկցիա է, փոխանցվում է մարդուց մարդուն մաշկի միջոցով կամ սեռական ճանապարհով: Տարբերում են վիրուսի 100-ից ավել տեսակներ, որոնցից 40-ը փոխանցվում են սեռական ճանապարհով և կարող են ախտահարել սեռական օրգանները, բերանը, ըմպանը:
HPV-ն ամենատարածված սեռավարակն է, ախտահարում է միաժամանակ` կանանցև տղամարդկանց: Շատերին վիրուսը փոխանցվում է սեռական հարաբերության ժամանակ (ինչպես գենիտալ այնպես էլ օրալ), երբեմն նաև մորից երեխային` ծննդաբերության ժամանակ:
Ինչպե՞ս է արտահայտվում պապիլոմավիրուսը
Վիրուսի հիմնական արտահայտությունը մաշկի վրա գորտնուկանման գոյացություններն են: Սովորաբար դրանք վերանում են ինքստինքյան, վիրուսը իմունային համակարգի շնորհիվ օրգանիզմից հեռանում է: Հաճախ էլ վիրուսը օրգանիզմում անախտանիշ է մնում և հեշտությամբ փոխանցվում է սեռական հարաբերության ժամանակ: Բարդ ընթացքի դեպքերում, երբ իմունային համակարգը չի կարողանում հաջող պայքարել վիրուսի դեմ, վիրուսը երկարատև մնում է օրգանիզմում: Ծայրահեղ բարդ ընթացքի դեպքում սեռական օրգանների շրջանում, ըմպանում ի հայտ են գալիս պապիլոմաներ:
Պապիլոմավիրուսի առավել վտանգավոր բարդությունն արգանդի վզիկի, սեռական օրգանների, բերանի, ըմպանի քաղցկեղն է: Քաղցկեղածին պապիլոմավիրուսով վարակվելու դեպքում, վիրուսըօրգանիզմումմնում է անախտանիշ, մինչև քաղցկեղի առաջին դրսևոումների ի հայտ գալը: Սա չափազանց վտանգավոր է, քանի որ, ժամանակին չախտորոշվելու դեպքում, այն կարող է դառնալ մահվան պատճառ:
Ինչպե՞ս կարելի է պարզել օրգանիզմում վիրուսի առկայության փաստը
Վիրուսի առկայությունը կարելի է հաստատել արյան մեջ դրա մասնիկների հայտնաբերման միջոցով, ինչը ներկայումս հետազոտության տարածված տեսակ է: Պետք է հիշել, որ գորտնուկների մեխանիկական հեռացումը չի ազատում վիրուսից, քանի որ այն պահպանվում է օրգանիզմում, այդ իսկ պատճառով կարևոր է նաև հատուկ հետազոտությունների իրականացումը՝ օրգանիզմում վիրուսի առկայությունը հաստատելու կամ բացառելու համար:
Արգանդի վզիկի քաղցկեղի վտանգը գնահատելու համար մշակված է հատուկ թեստ՝ PAP-թեստ, որի դեպքում քերուկ է վերցվում արգանդի վզիկի լորձաթաղանթից և հետազոտվում:
Քաղցկեղի առաջացման համար վտանգավոր են պապիլոմավիրուսի 15 տարատեսակներ, որոնց հայտնաբերման դեպքում պետք բուժում ստանալ: Պետք է մնալ մշտական հսկողության տակ, պարբերաբար հանձնել PAP-թեստ: Լորձաթաղանթում քաղցկեղային փոփոխությունները կարող են ի հայտ գալ վարակվելուց 10 և ավել տարի հետո: Վիրուսը նաև կարող է 1-2 տարում հեռանալ օրգանիզմից:
Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման 70%-ը հարուցում են թիվ 16 և 18 տեսակի վիրուսները: Այս տարատեսակների դեմ ստացվել է պատվաստանյութ: Այն առավել լավ արդյունք է ապահովում 11-12 տարեկան հասկաում` մինչ սեռական հարաբերության սկիզբը: Երիտասարդ կանայք նույնպես կարող են պատվաստվել մինչև 26 տարեկան, երիտասարդ տղաները մինչը 21 տարեկան (քանի որ տղամարդիք նույնպես կարող են հանդիսանալ վիրուսակիրներ): Ներկայումս մշակվում են պատվաստանյութի նոր տեսակներ, որոնք արդյունավետ կլինեն նաև հասուն տարիքում պատվաստելու դեպքում: