Մագնեզիումը ` օրգանիզմում

Մագնեզիումը
Մագնեզիումը անփոխարինելի և կարևորագույն միկրոէլեմենտ է:
Այն մասնակցում է մեր օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաների,  համարվում է բազմաթիվ ֆերմենտային համկարգերի ակտիվատոր: Մագնեզիումը կարգավորում է այլ միկրոէլեմենտների նյութափոխանակությունը, այդ թվում նատրիումի և կալցիումի: Մագնեզիումի անբավարարության պատճառով նատրիումը և կալցիումը կուտակվում են բջիջներում, որը առաջացնում է մկանային ջղաձգումներ: Մագնեզիումի պակասը անդրադառնում է նաև նյարդային համակարգի վրա. վատանում է ուշադրությունը, մարդիկ դառնում են դյուրագրգիռ:

Մագնեզիումը

Մագնեզիումի անբավարարության պատճառներից է ոչ ճիշտ սննդակարգը: Առավել շատ այս խնդիրը առկա է քաղաքային բնակչության շրջանում և հատկապես հատիկավորներով, բանջարեղենով, կանաչեղենով աղքատ սնունդ ընդունողների շրջանում:
Պետք է նշել նաև, որ նույնիսկ բավարար քանակով մագնեզիում ստանալու դեպքում դրա քանակը միևնույն է կարող է նվազ լինել օրգանիզմում: Վերջինս կապված է տարբեր նյութերի հետ, որոնք մագնեզիումը նվազեցնում են և դուրս են բերում օրգանիզմից: Ալկոհոլը, գազավորված որոշ ըմպելիքներ, միզամուղ դեղամիջոցները մագնեզիումն այսպես ասած անխնա հեռացնում են օրգանիզմից: Մագնեզիումի դեֆիցիտի է հանգեցնում նաև ծխելը:
Mg-ը շատ կարևոր է նաև անոթների համար, քանի որ դրա նորմալ քանակությունը օրգանիզմում նվազեցնում է խոլեսթերինի ավելցուկը՝ արդյունքում անոթները մաքրվում են խոլեսթերինային վահանիկներից: Բացի այդ մագնեզիումը մասնակցում է արյան մակարդելիության կարգավորմանը և այս միկրոէլեմենտի բավարար քանակը կանխարգելում է թրոմբագոյացումը՝ կանխարգելելով ինֆարկտը և կաթվածը:
Մագնեզիումի մակարդակն օրգանիզմում որոշվում է նևրոլոգիական հիվանդությունների ախտորոշման ժամանակ, մասնավորապես գերդրդողականության, ցնցումների, մկանային հիպոտոնիայի, երիկամայաին անվարարության, առիթմիաների, մակերիկամային անբավարության կասկածների դեպքում: Կենսանմուշը երակային արյունն է: Արյունը ցանկալի է հանձնել, առավոտյան՝ 8-11-ի սահմաններում: Ցանկալի է սննդի վերջին ընդունումից, ոչ պակաս քան 8 ժամ առաջ: Խորհուրդ չի տրվում նաև տևական քաղցի դեպքում հանձնել արյունը, առնվազն 14 ժամ առաջ պետք է կերած լինել: Ջրի չափավոր ընդունումը ցուցանիշների վրա ազդեցություն չունի:
Մագնեզիումով հատկապես հարուստ են լոբազգիները, ընկույզը, հատիկավորները: Մասնավորապես այն շատ է պարունակվում նուշի, լոբու, կակաոյի, արևածաղկի սերմերի, սպանախի, ավոկադոյի և կանաչեղենի մեջ:
Օրգանիզմի համար օրական անհրաժեշտ մագնեզիումի քանակը պարունակվում է ստորև ներկացված սննդամթերքի  չափաբաժիններում.
սննդամթերք
սննդամթերք օրական գրամ
կակաո
80
բրազիլական ընկույզ
110
թարխուն
120
արևածաղկի սերմեր
130
Դդմի սեր (մաքրած)
150
հնդկացորեն
170
կարմիր լոբի
200