Կեսարյան հատումը ծննդաբերության վիրաբուժական մեթոդ է: Տարեկան ծննդաբերությունների մոտ 1/3-ը իրականացվում է կեսարյան հատման միջոցով:
Հատումը հիմնականում իրականացվում է հղիության 39-րդ շաբաթից հետո, երբ երեխան լիովին զարգացած է և կենսունակ: Երբեմն հարկ է լինում ծննդօգնության նման տարբերակի գնալ ավելի վաղ շրջանում՝ ելնելով առողջական ցուցումներից:
Ի՞նչի համար են դիմում կեսարյան հատման
Երբ բնական ծննդաբերական ուղիներով երեխայի ծնունդը վտանգված է կամ կան խոչընդոտներ, ծննդօգնության միջոց է ընտրվում Կեսարյան հատումը:
Երբեմն կեսարյան հատումը պլանավորվում է հղիության ավելի վաղ փուլերում, սակայն հիմնականում որոշումը կայացվում է ծննդաբերության ժամանակ, երբ առաջանում են բարդություններ:
Կեսարյան հատման ցուցումներն են՝
Երեխայի զարգացման խնդիրները
Մոր ծննդաբերական ուղիների և երեխայի գլխի չափսերի անհամապատասխանությունը
Երեխայի հետույքային առաջադրությունը: Ծննդաբերական ուղիներով անցնելիս երեխան պետք է անցնի գլխով առաջ՝ բացելով ճանապարհ մարմնի համար: Հետույքային կամ ոտքերը դեպի առաջ դիրքի դեպքում առաջանում են մեծ դժվարություներ:
Մոր առողջական վիճակը (բարձր զարկերակային ճնշում, սիրտ-անոթային հիվանդություններ)
Մոր մոտ գենիտալ հերպեսի առկայություն սուր փուլում կամ այլ սեռավարակների հայտնաբերում (ինչը մեծ հավանականությամբ կարող է փախանցվել երեխային): ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում հաշվի են առնում օրգանիզմի վիրուսային ծանրաբերռնվածությունը:
Նախկին հղիությունների ժամանակ իրականացված կեսարյան հատումը
Պլացենտային հետ կապված բարդությունները (առաջադիր պլացենտա)
Պորտալարի հետ կապված խնդիրները
Ծննդաբերության ընթացքում երեխայի մոտ զարգացող թթվածնաքաղցը
Կեսարյան հատման ռիսկերը
Գնալով` Կեսարյան հատումը դառնում է ծննդօգնության ավելի ու ավելի տարածված մեթոդ, սակայն այն այնուամենայնվ վիրաբուժական միջքամտություն է, ինչը կրում է որոշակի ռիսկեր թե՛ մոր, թե՛ երեխայի համար: Բնական ճանապարհով ծննդաբերությունը մնում է ամենանախընտրելի տարբերակը՝ բարդությունների բացակայության դեպքում:
Արյունահոսություն
Երեխայի շնչառական խնդիրներ, հատկապես մինչև 39-րդ շաբաթը իրականացնելու դեպքում
Հաջորդող հղիությունների ռիսկ
Վիրահատության ընթացքում երեխայի վնասվածք հասցնելու հավանականություն
Ավելի երկար վերականգնողական շրջան (ծննդուղիներով ծննդաբերության հետ համեմատ)
Վիրահատության ընթացքում միզասեռական օրգաների վնասվածքի հավանականություն
Հետվիրահատական բարդությունների առաջացում՝ կպումներ, ճողվածքներ և այլն
Սպինալ: Անզգայացնող նյութը ներարկվում է ողնուղեղի շրջապատող թաղանթներց ներս, ինչը նպաստում է մարմնի ստորին հատվածի զգացողության ժամանակավոր վերացմանը: Գիտակցույթունը պահպանվում է:
Էպիդուրալ: Անզգայացնող նյութը ներարկվում է ողնուղեղը ծածկող թաղանթներից դուրս (ընդ որում անզգայացման այս մեթոդը կիրառում են նաև բնական ծննդաբերությունների համար՝ ցավերը մեղմելու նպատակով): Գիտակցությունը պահպանվում է:
Ընդհանուր անզգայացում: Անզգայացնող նյութը ներարկվում է ներերակային և ապահովում է ամբողջ մարմնի անզգայացում և գիտակցության ժամանակավոր անջատում:
Ինչպե՞ս է իրականացվում կեսարյան հատումը
Բուն վիրահատության ընթացքում բժիշկը լայնական, հորիզոնական հատում է որովայնի ստորին հատվածը, ցայլային մազածածկույթից փոքր-ինչ վերև: Հազվադեպ, հիմնականում շտապ դեպքերում արվում է ուղղահայաց կտրվածք: Որովայնը հատելուց հետո երևում է արգանդը, ինչը նույնպես հատվում է բժշկի կողմից: Երեխան դուրս է բերվում արգանդի խոռոչից:
Բժիշկները ստուգում են երեխայի վերին շնչուղիները և մաքրում դրանք հնարավոր կուտակված հեղուկից: Դրանից հետո հատում են պորտալարը և երեխային հանձնում են մանկաբույժներին: Կենսունակաությունը գնահատելուց հետո, բժիշկները երեխային հանձնում են մորը: Մինչ մանկաբույժները զբաղվում են նորածնի վիճակի գնահատմամբ, գինեկոլոգները ավարտում են վիրահատությունը՝ կարեր դնելով արգանդին և որովայնի պատին:
Հետվիրահատական շրջան
Վիրահատությունից հետո ծննդկանը մնում է ծննդատանը սովորաբար մոտ երեք օր և բարդությունների բացակայության դեպքում երեխայի հետ դուրս է գրվում: Կեսարյան հատումից հետո հետվիրահատական խնամքը պետք է շարունակել նաև տնային պայմաններում:
Խուսափել ֆիզիկական աշխատանքից, հատկապես հետվիրահատական առաջին շաբաթվա ընթացքում
Խմել շատ քանակով հեղուկներ, վիրահատության ընթացքում կորցրածը վերականգնելու համար
Խուսափել սեռական հարաբերությունից 4-6 շաբաթների ընթացքում
Դիմել հոգեբանի օգնությանը հետծննդաբերական դեպրեսիայի կամ տրամադրության այլ շեղումների դեպքում
Հետվիրահատական շրջանը կեսարյան հատումից հետո անցնում է առանց բարդությունների, սակայն որոշ դեպքերում հնարավոր են խնդիրների առաջացում: Հետևյալ ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկին՝
Ցավեր կրծքերի շրջանում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում
Առատ և տհաճ հոտով արտադրություն, ինչպես նաև արյունահոսություն հեշտոցից
Ներկայում կանայք նախընտրում են կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, եթե չկան հակացուցումներ, կանանց հորդորում է նախընտրել բնական ծննդաբերությունը: