Խոլեսթերինը և 5 փաստ խոլեսթերինի մասին

Խոլեսթերինը ամենաքննքրկված նյութերից է: Այն հաճախ ներկայացվում է որպես օրգանիզմի համար վնասակար նյութ, բայց իրականում այն ունի կարևոր նշանակություն և պետք է ճիշտ մեկնաբանել դրա դերը մեր օրգանիզմի համար:
  1. Խոլեսթերինը անհրաժեշտ է մարդու օրգանիզմի համար
Խոլեսթերինը մտնում է օրգանիզմի ցանկացած բջջի կազմի մեջ և այն սինթեզվում է մեր օրգանիզմում անկախ արտաքինից ստացված խոլեսթերինից:
  1. Խոլեսթերինի բարձր մակարդակը դեռ չի նշանակում, որ մարդը տառապում է սիրտ-անոթային հիվանդություններով
Սիրտ-անոթային հիվանդությունները առաջանում են ոչ թե խոլեսթերնի բարձր մակարդակի պատճառով, այլ անոթներում դրա կուտակման պատճառով: Մարդիկ կարող են ունենալ խոլեսթերինի բավականին բարձր մակարդակ արյան մեջ, առանց կռահելու դրա մասին, քանի որ նրանց մոտ չեն դրսևորվում սիրտ-անոթային հիվանդություններին բնորոշ նշաններ:
Այս հիվանդությունների զարգացման հարցում մեծ նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը, ինչը մի շարք արտաքին և նեքին գործոնների հետ միասին նպաստում է սրտի և անոթների հիվանդությունների առաջացմանը:
Խոլեսթերինի մակարդակը կարող է տարբերվել նաև տարբեր ժողովրդների մոտ, մասնավորապես հյուսիսային ժողովրդները ավելի շատ ճարպոտ սնունդ են օգտագործում և ավելի արագ ու հեշտ յուրացնում մեծ քանակությամբ խոլեսթերինը:
  1. Տարիքի հետ խոլեսթերնի մակարդակը արյան մեջ աճում է, հատկապես կանանց մոտ
Սովորաբար տղամարդկանց մոտ խոլեսթերնի մկաարդակը արյան մեջ ավելի բարձր է կանանց համեմատ, սակայն 60 տարեկանին մոտ պատկերը փոխվում է, ինչը հավանաբար կապված է դաշտանադադարի և հորմոնալ համապատասխան փոփոխությունների հետ: Ահա թե ինչքանով կարևոր է ժամանակ առ ժամանակ հետազոտվել՝ օրգանիզմում կատարվող փոփոխությունները
ժամանակին հայտնաբերելու համար: Կարևոր է նաև մշտական չափավոր ֆիզիկական ծանրաբերռնվածույունը:
  1. Նույնիսկ խոլեսթերինից ազատ մթերքները կարող են բարձրացնել դրա մակարդակը արյան մեջ
Մի շտապեք գնել մթերքներ, որոնց վրա նշված է “առանց խոլեսթերին”, քանի որ այս բնական ճարպի փոխարեն արտադրողները հաճախ օգտագործում են այլ ճարպային հավելումներ, որոնցից օրգանիզմում միևնույն է առաջանում է խոլեսթերին: Ահա թե ինչու սովորական կարագի փոխարինումը մարգարինով կամ յուղով այնքան էլ լավ որոշում չէ խոլեսթերինից ազատվելու ձգտում ունեցողների համար:
  1. Խոլեսթերինի որոշման համար կիրառվող արյան քննությունը միշտ չէ, որ հստակ է
Կախված թե ինչի համար է իրականացվում արյան քննույթունը, արյուն պետք է հանձնել կամ անոթի վիճակում կամ չափավոր սնունդ ընդունելուց հետո կամ նույնիսկ կերած ժամանակ: Երբեմն խոլեսթերինի ցածր մակարդակ ստանալու ակնկալիքով մարդիկ արյուն են հանձնուոմ լրիվ անոթի վիճակում, ինչը իհարկե չի արտացոլում իրական պատկերը: Այդ իսկ պատճառով խոլեսթերինի իրական քանակը չափելու համար պետք է արյուն հանձնել չափավոր սնվելուց հետո:
Օրգանիզմում խոլեսթերինի մակարդակի կարգավորումը տևական գործընթաց է, ինչի համար բավարար չէ կարճաժամկետ, խիստ դիետաներ պահելը կամ կարճատև ֆիզիկական ծանրաբերնվածությունը: Դրան հասնելու համար կարևոր է ընդհանուր ապրելակերպի էական փոփոխություններ կատարել: