Ի՞նչ ուտել քնելուց առաջ և ի՞նչ չանել երեկոյան

ի՞նչ ուտել
Ի՞նչ ուտել քնելուց առաջ.
  • Առավել նախընտրելի է ուտել քնելուց մոտ 2 ժամ առաջ, որպեսզի օրգանիզմը չհասցնի սովածանալ: Այդ ժամանակահատվածում սնունդը կսկսի ստամքսից տեղափոխվել աղիներ:
  • Երբեմն բավարար է խմել մեկ բաժակ ջուր կամ թեյ (կանաչ թեյ կամ երիցուկի թեյ): Էլ ավելի լավ է քնելուց առաջ խմել մասուրի թուրմ, ինչը կնվազեցնի սովի զգացողությունը
  • Եթե վախենում եք գիշերային շատակերությունից, ապա ցանկալի է քնելուց առաջ օգտագործել քիչ քանակով չիր կամ ընկույզ, որոնք պետք է դանդաղ ծամել:
  • Այլ տարբերակ է ընթրիքի փոխարեն օգտագործել թարմ մրգեր` դրանք կտրատելով մանր կտորների և դանդաղ ուտելով:
  • Հատկապես նրանք, ովքեր շատ են մտահոգվում իրենց կառուցվածքի համար առավել ցանկալի է քնելուց առաջ օգտագործել ցածր կալորիականությամբ սպիտակուցային սնունդ (օր.՝ կաթ, կեֆիր, յոգուրտ և այլն):
  • Կարելի է ուտել նաև բանջարեղենային սուպ, օրինակ կրեմ-սուպի տեսքով:
  • Նաև նախընտրելի են բանջարեղենային թեթև ուտեստներ՝ աղցաններ պատրաստված գազարից և խնձորից կամ բազուկից և ընկույզից: Միայն թե պետք չէ ավելացնել մայոնեզ և ձեթ:
  • Ուշ ընթրիքի մեկ այլ լավ տարբերակ է ոչ յուղոտ հավի, հնդկահավի, ձկան մսի և այլ ծովամթերքի օգտագործումը (եփված կամ շոգեխաշած):
  • Կարելի է բավարարվել նաև 1-2 խաշած կարտոֆիլով, թեկուզ կաթով տրորած տարբերակով:
  • Եթե տարատեսակ ապուրների սիրահար եք, ապա կարող եք օգտագործել վարսակի ապուր՝ ավելացնելով կաթ և մեղր:
  • Քաղցրավենիքից խորհւորդ է տրվում միայն մեղրը, այն էլ մեկ գդալ:
 
Ի՞նչ չի կարելի անել երեկոյան.
  • Խուսափեք երեկոյան ճարպոտ և տապակած ուտեստներից:
  • Խուսափեք տարբեր բաղադրամասերից բաղկացած բարդ ուտեստներից:
  • Խուսափեք կծու, աղի, սուր և ախորժակը գրգռող ուտեստներից:
  • Խուսափեք քաղցր ուտեստներից