Արյան հետազոտություն . ինչպե՞ս պատրաստվել

Արյան
Արյան հետազոտությանը պետք է նախապատրաստվել
Լաբորատոր հետազոտության համար անհրաժեշտ արյան նմուշ հանձնելուց առաջ պետք է հետևողական լինել, որպեսզի արդյունքները առավելագույնս ճշգրիտ ստացվեն:
  1. Արյան նմուշը պետք է հանձնել առավոտյան, անոթի վիճակում: Հանձնելուց 8-12 ժամ առաջ պետք է հաց չուտել, ներառյալ գիշերային քնի ժամանակաշրջանը: Եթե չի հաջողվում առավոտյան հանձնել, ապա օրվա ընթացքում հանձնելուց առաջ մինչև 6 ժամ պետք է հաց չուտել: Հատկապես արյան բիոքիմիական (գլյուկոզա, խոլեստերին, բիլիռուբին և այլն), սերոլոգիական (սիֆիլիս, հեպատիտ B և այլն), հորմոնների (TTH, T3, T4 և այլն) հետազոտությունների դեպքերում նմուշի քաղցած վիճակում պետք է հանձնել: Պետք է հիշել, որ թեյը, սուրճը, հյութերը չի թույլատրվում օգտագործել հանձնելուց 8-12 ժամ առաջ և ընթացքում:
  1. Արյան ընդհանուր քննության համար հարկավոր է քաղցած մնալ առնվազն 1 ժամ մինչև արյուն հանձնելը:
  2. Ցանկալի է հետազոտությունից առաջ 1-2 օր ընդհանրապես չօգտագործել ճարպոտ և տապակած սնունդ, ալկոհոլ, իսկ ծխողները պետք է չծխեն հետազոտությունից առնվազն 1 ժամ առաջ:
  3. Որոշ կենսաակտիվ նյութերի մակարդակը (հորմոններ, երկաթ) օրվա ընթացքում տատանվում է օրգանիզմում, այդ իսկ պատճառով նման հետազոտությունների համար արյան նմուշը պետք է հանձնել մինչև առավոտյան ժամը 10:00:
  4. Արյան նմուշ հանձնելուց առաջ հարկավոր է 10-15 րոպե հանգստանալ լաբորատորիայի ընդունարանում, որպեսզի ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքները չանդրադառնան տվյալների վրա:
  5. Եթե դուք ընդունում եք դեղորայք, ապա զգուշացրեք բժշկին այդ մասին, քանի որ ցանկալի է հետազոտություն իրականացնել դեղորայքի ընդունումից առաջ կամ այն վերջացնելուց 10-14 օր հետո: Սա հատկապես վերաբերվում է հակաբակտերիալ և հակաուռուցքային դեղամիջոցների օգտագործմանը:
  6. Արյան նմուշ խորհուրդ չի տրվում հանձնել ռենտգենաբանական հետազոտությունից, կոլոնոսկոպիայից, ֆիզիոթերապիայից հետո:
  7. Կանանց խորհուրդ է տրվում անպայման բժշկի հետ խորհրդակցել կանացի սեռական հորմոների մակարդակը որոշելուց առաջ (ֆոլիկուլոխթանիչ հորմոն, պրոլակտին, էստրադիոլ, պրոգեստերոն և այլն) և նշել դաշտանային պարբերաշրջանի փուլը, քանի որ այդ հորմոնների մակարդակը տատանվում է նշված ֆիզիոկոգիական պրոցեսի հետ, ապա հարկավոր է հետևել բժշկի ցուցումներին՝ ճշգրիտ տվյալներ ստանալու համար:
  8. Տարբեր ինֆեկցիաների որոշման համար հետազոտության դեպքում պետք է հիշել, որ կախված ինֆեկցիոն պրոցեսի բնույթից և ժամանակաշրջանից պատասխանը կարող է բացասական լինել, սակայն ինֆեկցիոն գոծոնը կարող է պահպանվել օրգանիզմում: Այդ պատճառով նման դեպքերում բժիշկը երբեմն կրկնակի հետազոտություն է նշանակում:
  9. Հատկանշական է, որ տարբեր լաբորատորիաներում հետազոտությունները կարող են կատարվել տարբեր մեթոդներով և կարող են օգտագործվել չափման տարբեր միավորներ: Ցուցիչների փոփոխությունների համեմատության համար խորհուրդ է տրվում կրկնակի հետազոտություն անցնել նույն լաբորատորիայում: