Ատոպիկ դերմատիտով երեխաների մոտ Ֆենկարոլի արդյունավետության գնահատումը:
Հատկապես երեխաների մոտ ատոպիկ դերմատիտի տարածվածությունը գնալով աճում է:
Հիմնական ախտանիշը քորն է, այն առաջանում է սրացման հենց սկզբում:
Խանգարում է երեխաների քունը, ակտիվ գործունեությունը, նվազեցնում է կյանքի որակը:
Քորի իհայտ գալու մեխանիզմը կապված է հիստամինի սինթեզման հետ:
Ներկայում ամենաքննարկվող հարցը ատոպիկ դերմատիտի բուժման համար առաջին սերնդի հակահիստամինային պրեպարատների կիրառումն է, որոնք ունեն արտահայտված հակաքորային և սեդատիվ ազդեցություն:
Հաստատված է,
որ նախորդ սերնդի պրեպարատների նույնիսկ մեկանգամյա, երեկոյան ընդունումը հաջորդ օրվա ընթացքում կարող է ազդել աշխատաունակության վրա: Բացի այդ առաջին սերնդի հակաիստամինային պրեպարատների բուժական ազդեցությունն օրվա ընթացքում աստիճանաբար նվազումն է: Այս խմբի պրեպարատները ոչ միայն կարող են առաջացնել քնկատություն, թուլություն: Այլ կարող են նաև առաջացնել հոգնածության զգացում, բերանում չորության զգացում:
Հակահիստմինային պրպերատների շարքում հատուկ տեղ է գրավում Ֆենկարոլը:
Այն հատուկ ստեղծվել է սեդատիվ ազդեցությունը բացառելու համար:
Սա հատկապես մանկաբուժական պրակտիկայում չափազանց կարևոր է: Ի տարբերություն առաջին սերնդի հակահիստամինային պրեպարատների, Ֆենկարոլը չունի կողմնակի ազդեցություն կենտրոնական նյարդային համակարգի, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի վրա: Ունի ավելի արտահայտված հակաալերգիկ ազդեցություն:
Ֆենկարոլը ցուցված է երեխաներին, սկսած վաղ մանկական տարիքից:
Կատարվել է հետազոտություն, որին մասնակցել են նախադպրոցական տարիքի 35 երեխա, որոնք ունեին ատոպիկ դերմատիտի սրացում: Հիմանակն խմբին (15 հոգի) տրվել է Ֆենկարոլ, երկրորդ խմբին (10 հոգի) ՝ դեզլորատադին, երրորդ խմբին (10 հոգի)՝ ցետիրիզին:
Արդյունավետության չափանիշներն են համարվել՝
- դերմատիտի արտահայտվածության նվազումը
- բորբոքման նոր օջախների բացակայությունը
- քորի նվազումը
- քնի կարգավորումը:
Ամենօրյա հսկողության արդյունքում պարզվել է: Ֆենկարոլ ստացած հիմնական խմբի երեխաների մոտ դրական դինամիկան ավելի արագ է նկատվել:
Ընդ որում, 11-րդ օրը նկատվել է լիակատար ռեմիսիա: 2-րդ և 3-րդ խմբի մոտ երկու շաբաթ անց դեռևս պահպանվել է արտահայտված քորի զգացումը: Ֆենկարոլ ստացող խմբի մոտ արդեն 3-րդ օրվանից սկսած նկատվել է վիճակի բարելավում, քնի կարգավորում, ցերեկային նորմալ ակտիվություն:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ատոպիկ դերմատիտի սրացման բուժման համար Ֆենկարոլի ներառումը ի տարբերություն այլ հակահիստամինային պրեպարատների թույլ է տալիս ավելի արագ նվազեցնել հիմնական «տանջող» ախտանիշները:
Բժիշկների համար. հետազոտության հղումն այստեղ