Ֆենկարոլը ատոպիկ մաշկաբորբ և քրոնիկական եղնջացան հիվանդությունների բուժման սխեմայում:

ֆենկարոլ fenkarol

Ի տարբերություն այլ հակահիստամինային պրեպարատների, Ֆենկարոլը ակտիվացնում է դիամինոօքսիդազա ֆերմենտը, որը քայքայում է հիստամինը: Դրանով է բացատրվում Ֆենկարոլ պրեպարատի արդյունավետությունը այն հիվանդների մոտ, որոնք «կայուն» են այլ հակահիստամինային պրեպարատների նկատմամբ: Այսպիսով՝ Ֆենկարոլը թուլացնում է հիստամինի այսպես ասած թունավոր ազդեցությունն օրգանիզմի վրա: Հատկանշական է, որ չի առաջացնում քնկոտություն:

Դիտարկենք Ֆենկարոլ պրեպարատի ազդեցության վերաբերյալ արված բազմաթիվ հետազոտություններից մեկը: Հեզոտությանը մասնակցել է 30 հիվանդ, որից՝ 15-ը ատոպիկ մաշկաբորբով և 15-ը՝ քրոնիկական եղնջացանով: Հիվանդները 15-ից 50 տարեկան են եղել:

Ատոպիկ մաշկաբորբը և քրոնիկական եղնջացանը, մեծ տարածում ունեցող, մաշկի ալերգիկ հիվանդություններ են: Այս հիվանդություններին հատկապես բնորոշ է մաշկի քորը: Քորի զգացումը «բերում» է քնի խանգարման և նևրոզային վիճակի զարգացման: Քորն առաջանում է ալերգիկ պրոցեսներում առկա հիստամինի պատճառով: Հիստամինը գրգռում է նյարդային վերջույթները, որից էլ իհայտ է գալիս քորն ու քորելու ցանկությունը: Մաշկի ալերգիկ հիվանդությունների բուժման հիմնական միջոցառումներն ուղղված են քորի նվազեցմանը, որի համար կիրառում են հակահիստամինային պրեպարատներ:

Ֆենկարոլ պրեպարատի ազդեցության հետազոտությունների մանրամասները

Քրոնիկական եղնջացանով հիվանդների հիմնական կլինիկական ախտանշանը եղել է եղնջացանը, որն ուղեկցվել է՝

  • մաշկի քորով
  • քնի խանգարմամբ
  • ընդհանուր վիճակի վատացումով

Հիվանդությունը առկա է եղել 1 տարուց ավելի: Հիվանդների մոտ հայտնաբերվել է նաև ուղեկցող հիվանդություններ՝

  • աղիների դիսբակտերիոզ
  • աուտոիմուն թիրեոիդիտ
  • ՔԿԱ (քիթ-կոկորդ-ականջ) օրգանների քրոնիկական իֆեկցիայի օջախներ
  • հերպեսվիրուսային ինֆեկցիա

Հիվանդների հիմնական գանգատները եղել են մաշկի քորը և ցանավորումը:

Ատոպիկ մաշկաբորբով հիվանդների մոտ առկա է եղել՝

  • հիպերեմիկ օջախներ
  • հանգուցիկներ, որոնք ուղեկցվել են մաշկի քորով և քնի խանգարմամբ
  • ընդհանուր վիճակի վատացումով

Հիվանդությունն առկա է եղել վաղ մանկական տարիքից:

Ատոպիկ մաշկաբորբով հիվանդների մոտ առկա է եղել նաև ատոպիայի այլ դրսևորումներ՝

  • բրոնխիալ ասթմա
  • ալերգիկ կոնյուկտիվիտ

Առկա է եղել նաև ուղեկցող հիվանդություններ՝

  • աղիների դիսբակտերիոզ
  • քրոնիկական գաստրիտ
  • ՔԿԱ օրգանների քրոնիկական իֆեկցիայի օջախներ
  • պարազիտային հիվանդություն:

Ֆենկարոլով բուժման տևողությունը կազմել է 30 օր: Հիվանդներն ընդունել են պրեպարատը 1 հաբ, օրական՝ 3 անգամ:

Բուժման 10-րդ օրը լավ արդյունք է գրանցվել 18 հիվանդի մոտ, բավարար արդյունք՝ 8, բացասական՝ 4 հիվաանդի մոտ:

Բուժման 20-րդ օրը լավ արդյունք է գրանցվել 21 հիվանդի մոտ, բավարար արդյունք՝ 7, բացասական՝ 1 հիվանդի մոտ:

Բուժման ավարտին գերազանց արդյունք է նկատվել 3 հիվանդի մոտ, լավ արդյունք՝ 21, բավարար արդյունք՝ 5, բացասական՝ 1 հիվանդի մոտ:

Այս կլինիկական հետազոտություններից կարող ենք եզրակացնել.

  • Ֆենկարոլը հանդիսանում է արյունավետ հակահիստամինային պրեպարատ ատոպիկ մաշկաբորբով և քրոնիկական եղնջացանով հիվանդների բուժման համար:
  • Հատկանշական է, որ ֆենկարոլը անվտանգ է, լավ է «տարվում» հիվանդների կողմից:
  • Ցանավորումը և քորը նվազեցնելուց բացի ֆենկարոլը նվազեցնում է նաև ռինոկոնյուկտիվիտի երևույթները: